12.04.2013|
22:32
Այսօր հանդիպեցի մի հին ղափանցի ընկերոջ: Վրդովված պատմեց, թե Ղափանի թիվ 7 դպրոցը, որը տարիներ շարունակ կրել է ազգային մեծագույն, ժողովրդական հերոս Անդրանիկ Զորավարի անունը, արդեն մեկ տարուց ավելի վերանվանվել է Անդրանիկ Մարգարյանի անունով: Եվ դրան գումարած դպրոցի դիմաց՝ «ի սարսափ» դպրոցականների, տեղադրվել է վերջինիս կիսանդրին, որը, բացի անճաշակ լինելուց, բացարձակ նման չէ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: